Նորակոչիկ զինվորը նախարարին խնդրել է, որպեսզի 5 ընկերներով առաջնագծում ծառայեն:

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր տեղադրել է ՊՆ նախարարի ու զինվորի նկար, որի մասին արել է հետևյալ գրառումը.

Շատ սիրուն նկար շատ հուզիչ պատմությամբ:
Քանի որ գրեթե դեմքը չի երևում ով է, ապա պատմեմ:
Զինվորը կամավոր խնդրում էր առաջնագիծ գնալու համար: Ծնողը նախարարին խնդրում էր թե բա երեխան խնդիրներ ունի, գոնե լրացուցիչ զննություն արեք: Նախարարը հանձնարարեց, որ լրացուցիչ ստուգեն, զինվորը արցունքները աչքերին հորն ասում է. «Ինձ հինգ ընկերոջս մոտ խայտառակ ես անում, հինգով իրար հետ կամավոր գնում ենք առաջնագիծ, դու ինձ հիվանդ ես հանում»