Ողբերգական դեպք Շուշիում. հայտնաբերել են երիտասարդ ամուսինների ու նրանց երեխայի դիերը

Երեկ Շուշի քաղաքի Հախումյան 1 շենք են շտապել Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները ։ 

Դեպքի վայր են մեկնել Շուշիի հրշեջ-փրկարարական մասի հրշեջ-փրկարները, ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել են ամուսիններ Ս. Մ.-ի (ծնվ. 1986 թ.) և Ա. Ա.-ի (ծնվ. 1990 թ.), ինչպես նաև նրանց որդու՝ Ժ. Մ.-ի (ծնվ. 2014 թ.) դիերը:

Նյութի աղբյուրը՝  NEWS.am կայք