Թուրքիայի կառավարությունը ողջյունել է հայկական հեռուստաալիք ստեղծելու հայերի նախաձեռնությունը


 WearmTV -ն տեղեկացնում է, որ Թուրքիայում ստեղծվել է առաջին հայկական «Լույս» հեռուստաալիքը, որի միջոցով Թուրքիայի հայերը կարող են լուրերը լսել իրենց մայրենի լեզվով:

Անկարան ողջունել է Ստամբուլի հայերի նման  նախաձեռնությունը։ Այդ մասին ասել է․ հեռուստաընկերության հիմնադիր և գլխավոր խմբագիր Շահնուր Կազանյանը (էթնիկ հայ)։ Առաջին հեռարձակումը հաջողված և ստացված էր:
Հայկական հեռուստաալիքի հիմնադիր և տնօրեն՝ Շահնուր Կազանյանը ավարտել է  Ստամբուլի համալսարանի հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ֆակուլտետը և երկար տարիներ երազում Էր Թուրքիայի հայերի համար հայկական հեռուստաալիք բացելու մասին։ Սկզբնական ժամանակահատվածում, Կազանյանը մի խումբ ընկերների հետ ստեղծլ էր «Լույսի» թերթը, որը շատ տարածված էր Թուրքիայի հայերի շրջանում։ Հետո գաղափար առաջացավ ստեղծել հայալեզու ռադիո։
Կազանյանին թվում էր, որ հայկական հեռուստաալիք բացելը շատ դժվար կլինի Թուրքիայում և կհանդիպեն բազմաթիվ խնդիրների, բայց եղավ հակառակը։ Անկարան ողջունեց նման նախաձեռնությունը։

Այսուհետև, ամեն օր, ժամը 8:00-ին, 12:00-ին և 19:00-ին հեռուստաալիքով կհրապարակվի հայերեն և թուրքական լրատվական բլոկներ: Նաև կներկայացնի հայերի համար կարևոր իրադարձություններ։