Մոուրինյուն ակնարկել է, որ հնարավոր է վերադառնա «Ռեալ»

Tert.am լրատվականը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Մադրիդի «Ռեալ» վերադառնալու մասին:

«Երբ ֆուտբոլիստին կամ մարզչին կրկին հրավիրում են նույն ակումբում աշխատելու, ապա նշանակում է, որ նախկինում նա այնտեղ լավ է աշխատել: Ես զգում էի դա, երբ վերադառնում էի «Չելսի»: Մեծ պատիվ է, երբ քեզ հրավիրում են նախկին ակումբում կրկին աշխատելու:

Ակումբները ցանկանում են թիմում տեսնել իրենց լավ ծանոթ մարզիչներին կամ ֆուտբոլիստներին, և եթե նրանք դիմում են այդ քայլին, ապա նշանակում է, որ հարգում են այդ մարդու կատարած աշխատանքը»,- Մոուրինյուի խոսքերը մեջբերում է Record.pt-ը:

Նշենք, որ նա «Ռեալում» աշխատել է 2010-2013 թվականներին: