«Պրոցեսի իմաստն ու նպատակը ամենևին էլ փող խնայելը չէ». Ն.Փաշինյանը նախարարությունների թվի կրճատման մասին


Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև նախարարությունների թվի կրճատման հարցին, որի հետ կապված մասնավորապես նշեց. «Նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք նախընտրական խոստում ենք տվել, որ կառավարության կազմը պետք է փոխվի, նախարարությունների թիվը պետք է կրճատվի։ Այս պրոցեսի իմաստն ու նպատակը ամենևին էլ փող խնայելը չէ, այստեղ նպատակը շատ հստակ է՝ բարձրացնել նախարարությունների արդյունավետությունը։ Հայաստանի քաղաքացիներից ստացել ենք մանդատը և կարծում ենք, որ անշեղ գնալու ենք այս ճանապարհով »:

Նիկոլ Փաշինյան