«Կին կա, որ փող աշխատելու նպատակով անընդհատ երեխա է ունենում». Ֆ.Ցոլակյան


Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը  երեխաների որդեգրման թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց . «Պրակտիկան ու գոյություն ունեցող կարգն իրարից հեռու են: Պրակտիկայում կա էսպիսի բան. կին կա, որ փող աշխատելու նպատակով անընդհատ երեխա է ունենում: Բժիշկը՝ գինեկելոգը, որտեղ կինը ծննդաբերում է, գիտի, որ էդ կինը եկել է դրա համար, եկել է երեխա ունենա, որ վաճառի: Նա արդեն կազմակերպում է դա: Երևի ստեղ բոլորը խնդիր ունեն, ոչ թե միայն մեկը»: