Դիարբեքիրի դատախազությունը ցանկանում է Գարո Փայլանին զրկել անձեռնմխելիությունից

Tert.am-ը գրում է, որ  Rusarminfo— կայքը, հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, հաղորդում է, որ Դիարբեքիր քաղաքի դատախազությունը միջնորդություն է ուղարկել երկրի խորհրդարան Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական ընդդիմադիր կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու մասին, որն առնչվում է վերջինիս դեմ Թուրքիայի օրենսգրքի 301 հոդվածով սկսված հետաքննությանը : Փայլանի դեմ հետաքննություն սկսելու համար դատախազությունն ստացել է երկրի արդարադատության նախարարության համաձայնությունը:

Հետաքննությունը պայմանավորված է 2018-ի հուլիսին Փայլանի արած հայտարարությամբ այն մասին, որ Դիարբեքիրը, որտեղ ամեն անկյունում կարելի է ջրցան մեքենաներ և զրահատեխնիկա տեսնել, հիշեցնում է «Հիտլերի և Մուսոլինիի ժամանակները»:

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում։