Էջմիածինը վերսկսել է բողոքի ակցիաները՝ պահանջելով Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորել

Ինչպես տեղեկանում ենք tert.am կայքից, Էջմիածին քաղաքում վերսկսվել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները  կոչ են անում քաղաքացիներին այսօր ժամը 4-ին լինել Վերաքննիչ դատարանի մոտ, որտեղ տեղի է ունենալու Մանվել Գրիգորյանի գործի քննությունը:

Ըստ նրանց` իրենք պետք է բողոքեն Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ` դատավորին ստիպելով անհապաղ ձերբակալել «տուշոնկա Մանվելին»:

«Մենք «ոչ» ենք ասում այսօրվա արդարադատությանը, որը բաց է թողել Մանվել Գրիգորյանին: Մանվել Գրիգորյանը գող է, հանցագործ է, Մանվել Գրիգորյանը պետք է դատապարվի օրենքի ամբողջ խստությամբ»,- գոչում էր ակցիայի մասնակիցների մեկը:

Առավել մանրամասն՝ այստեղ։