ՀՀ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․Ստեփանծմինդա-Լարսը դեռևս մնում է փակ


«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ՀՀ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Մասնավորապես՝ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝դժվարանցանելի: Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 11-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ փակ են Արագածոտնի մարզի Սիփան և Ավշեն գյուղերից դեպի Մ-3 ավտոճանապարհ տանող հատվածները: 

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Ապարան-Արագած, Սպիտակ-Վանաձոր, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Շարունակությունը կարդացեք «Արմենպրես»  կայքում։