Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել:

Նույն այդ տեղեկություններով, նախկին նախարարը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 300. 1 հոդվածի հատկանիշներով (Սահամանադրական կարգը տապալելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:

ՀՔԾ-ից, սակայն, մեր տեղեկությունը չմեկնաբանեցին:

Սեյրան Օհանյանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց, թե ինքը հեռախոսով հարցազրույց չի տալիս:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։