Սկսվել է Միացյալ Նահանգների զինված ուժերին պատկանող ռազմական տեխնիկայի դուրսբերումը Սիրիայից. CNN

 armenpress.am լրատվական կայքի հողորդմաբ՝ CNN հեռուստաալիքը տեղեկացնում է, որ Վաշինգտոնը ձեռնամուխ Է եղել Սիրիայից ռազմական տեխնիկայի փոխադրմանը՝ այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման պլաններին համապատասխան:

Նրա աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ վերջին մի քանի օրվա ընթացքում «ցամաքային ռազմական տեխնիկայի» առաջին խմբաքանակը դուրս Է բերվել Սիրիայից: Հեռուստաալիքը չի ճշտել՝ ինչ կոնկրետ բեռների մասին Է խոսքը, ինչպես նաեւ այն, թե ուր եւ ինչ կերպ են դրանք փոխադրվել: Հրապարակման մեջ նշվում Է, որ, ինչպես սպասվում Է, ամերիկյան ուժերը նախ դուրս են բերվելու երկրի հյուսիսային մասից:

Առավել մանրամասն՝ armenpress.am -ում։