«Նիկոլ Փաշինյանի հաջողությունը Հայաստանի հաջողությունն է». Արամ Ա

Ինչպես տեղեկանում ենք armlur.am լրատվականից, Լիբանանյան OTV հեռուստաընկերությանը օրերս տված հարցազրույցում Արամ Առաջինը հոսել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին՝ ընդգծելով, որ հեղափոխության հիմնական նպատակը պետք է լինի Հայաստանի վերակերտումը և հզորացումը․ – «Ես հեղափոխությունը իր հարազատ ու ամբողջական իմաստով կբնորոշեմ որպես վերականգնումի, վերակազմակերպումի, վերակենսավորումի հավաքական և ուժական ընթացք։ Ընթացք, որի հիմնական նպատակը պետք է լինի հայրենիքի վերաշինությունը, հայրենիքի վերակերտումը, հայրենիքի հզորացումը»։ 

«Հայրենի ժողովուրդը պոռթկաց, որովհետև տարիների ընթացքում հայրենի մեր ժողովուրդը ապրել է այնպիսի վիճակի մեջ, որ ընդունելի չէր երբեք մեր ժողովրդի համար։ Մեր ժողովուրդը մերժեց այնպիսի հոռի ու արատավոր երևույթներ, որոնք չէին համապատասխանում մեր ժողովրդի նկարագրին։ Հեղափոխությոնը ժողովրդի պոռթկումն է», – ասել է Արամ Առաջինը։ 

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս Հայաստանի նախկին իշխանությունների հասցեին ուղղված քննադատությամբ: 2017թ․ սեպտեմբերին Երևանում մեկնարկած Հայաստան – Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովում Արամ Առաջինը հայտարարել էր․ – «Եկեք լինենք իրապաշտ ու անկեղծ։ Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում։ Այս վտանգալից իրականության դիմաց պատահական նախաձեռնությունները չեն կարող մեր տագնապները լուծել և վերքերը դարմանել»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ armlur.am կայքում։