«Չկա կապվածություն, չկա տառապանք». Բուդդայի կարևորագույն դասերը

EnterTrainը Բուդդայի ուսմունքի կյանքի 10 կարևոր դասերն է ներկայացնում, որոնք պարտադիր պետք է կարդան բոլորը.

1. Քչից սկսելը՝ նորմալ է. սափորն աստիճանաբար է լցվում, կաթիլ–կաթիլ։ Ամեն մի վարպետ ինչ որ մի ժամանակ նոր սովորող է եղել։ Եթե հետևողական եք և համբերատար, շատ բանի կհասնեք։

2. Մտքերը նյութական են։ Մեր գիտակցությունն ամեն ինչ է։ Դուք դառնում եք նա, ինչի մասին մտածում եք։ Եթե մարդը խոսում և գործում է հիմար մտքերով, նրան հետապնդում է ցավը։ Եթե նա գործում է մաքուր մտադրությամբ, նրան հետևում է երջանկությունը, որը ստվերի նման երբեք չի լքում նրան։

3. Ներել։ Պահել զայրույթը մեջդ, նույնն է, թե տաք ածուխ վերցնես, որ մեկ ուրիշի վրա նետես, բայց ինքդ դրանով այրվես։ Երբ դուք ազատում եք նրանց, ովքեր չներելու բանտում են գտնվում, դուք այդ բանտից ազատում եք ինքներդ ձեզ։ Սովորեք ներել։ Ներել՝ որքան հնարավոր է շուտ։

4. Ձեր արարքները նշանակություն ունեն։ Զարգանալու համար դուք պետք է գործեք, գործել պետք է ամեն օր։ Փառքը բոլորի համար է, բայց ճանաչել այն կարող են միայն նրանք, ովքեր գործում են։ Բուդդան ասել է. «Ես չեմ հավատում ճակատագրին, որը թափվում է մարդկանց գլխին, երբ նրանք գործում են, բայց ես հավատում եմ ճակատագրին, որը թափվում է նրանց գլխին, երբ նրանք անգործության են մատնվում»։ «Աստված ամեն թռչունի էլ որդ տալիս է, բայց այն չի գցում բնի մեջ»։

Շարունակությունը՝ EnterTrain կայքում: