Սյունիքում 07-ը մխրճվել է պարսկական բեռնատարի մեջ.մահացել է պայմանագրային զինծառայող

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հունվարի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի Կարճևան գյուղի բնակիչ Խորեն Գևորգյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 10 QA 045 համարանիշի և պարսկական համարանիշներով Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդ Խ. Գևորգյանը տեղում մահացել է, իսկ 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի և հետաքննիչ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Մեղրիի հրշեջ-փրկարարները, ովքեր ավտոմեքենայից դուրս են բերել դին:

Առավել մանրամասն՝ Shamshyan.com կայքում: