Արմավիրում 25-ամյա ծննդկան է մահացել

lurer.com-ը գրում է, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի բժշկական կենտրոնում դեկտեմբերի 28-ին կեսարյան հատումից հետո մահամերձ վիճակում «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 25-ամյա ծննդկան Սուսաննա Ոսկանյանը, որը նույն օրը մահացել է։ 

Բժիշկները մահացածի հարազատներին ներկայացրել են, որ ծննդկանի մահվան պատճառը եղել է թոքերի այտուցվածությունն ու ներքին արնահոսությյունը։

«Կեսարյան հատումը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին, այդ օրը պետք է մնար վերակենդանացման բաժանմունքում, մենք բժիշկի հետ խոսեցինք, նա ասաց, որ ամեն ինչ նորմալ է և որ պարզապես արնահոսության հետևանքով շատ արյուն է կորցրել»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում մանրամասնեցին մահացած ծննդկանի հարազատները։ 

Առավել մանրամասն՝ lurer.com կայքում: