Դուք ստացել եք լայն hնարավորություններ` կյանքի կոչելու թավշյա հեղափոխության գաղափարները. ՀՀ նախագահ


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցեց նոր ԱԺ-ի առաջին նիստին :

 
7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում ունեցած ելույթում նախագահ Սարգսյանն ասաց, որ   Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքները բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովին:

«Նոր Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը, սկսվում է հաջորդ՝ հույսերի և խոստումների իրականացման, հետևողական, համառ և ամենօրյա աշխատանքի փուլը: Հարգելի պատգամավորներ,  դուք ստացել եք լայն հնարավորություններ կյանքի կոչելու թավշյա հեղափոխության գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները՝ կերտելու նոր Հայաստան»,- ասաց ՀՀ նախագահը:

Առավել մանրամասն՝  «Արմենպրես» կայքում: