«Խոզի» գրիպի դեմ անվճար պատվաստանյութ կա

iravunk.com-ը գրում է, որ hամաձայն առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում են արձանագրվել գրիպի և սուր շնչառական վարակների դեպքեր, որոնք, սակայն, պայմանավորված են նշված հիվանդությունների սեզոնայնությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Lաբորատոր հաստատված գրիպի դեպքերի 99,6%-ը պայմանավորված է գիպի Ա (H1N1 և H3N2 ենթատեսակ) և 1%-ը Բ-տեսակներով: Նույն իրավիճակն է դիտվում տարածաշրջանի երկրներում:

Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին:

ՀՀ ԱՆ մամուլի պատասխանատու Ալինա Նիկողոսյանից փորձեցինք պարզել արդյո՞ք «խոզի» գրիպի դեմ պատվաստանյութ կա , անվճա՞ր թե վճարովի հիմունքներով է քաղաքացիներին տրամադրվում, ինչպես նաև հիվանդության դեմ բուժումը ինչ կարգով է իրականացվում : Թերթի հետ զրույցում Ալինա Նիկողոսյանը նշել է, որ գրիպի դեմ պատվաստանյութ կա և մարդիկ կարող են անվճար պատվաստում ստանալ տեղամասային պոլիկլինիկաներում :

Առավել մանրամասն՝ iravunk.com կայքում: