ՀՀ Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու հրամանագիրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, որտեղ մասնավորապես ասված է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը.

Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ նշանակել վարչապետ»:

Նշենք, որ համաձայն Սահմանադրության՝ նորընտիր խորհրդարանը վարչապետ չի ընտրելու, այլ հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում կայուն խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

Առավել մանրամասն՝ Armtimes.com կայքում: