Վ. Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

armtimes.com լրատվականը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինը մասնավորապես նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ փոխադարձ հարգանքի լավ ավանդույթների վրա, եւ երկրները զգալի փորձ են հավաքել՝ տարբեր բնագավառներում արդյունավետ համագործակցության համար:

«Հուսով եմ, որ մեր երկխոսությունը եւ կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն ռուս-հայկական դաշնակցային համագործակցության հետագա ամրապնդմանը…….

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: