Մեգան Մարքլի տարվա առաջին կերպարը նմանեցրել են արքայադուստր Դիանայի կերպարներից մեկին (լուսանկարներ)

Tert.am-ը, հղում անելով  elle.ru-ին, գրում է. Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ ամերիկյան նախկին դերասանուհի Մեգան Մարքլը, կատարել են այս տարվա իրենց առաջին պաշտոնական այցը՝ մեկնելով Մերսիսայդ կոմսությունում գտնվող Բերքենհեդ քաղաք:

Սասեքսի դքսուհին տարվա առաջին պաշտոնական այցին առաձնացել է իր բավականին վառ կերպարով. նա կրել է Babaton բրենդի մանուշակագույն զգեստ՝ համադրելով այն Sentaler բրենդի կարմիր ոճային վերարկուի հետ:

Մարքլի կերպարը լրացրել են Gabriela Hearst-ի պայուսակն ու Pippa Small ականջօղերը:

Որոշ լրատվամիջոցներ նկատել են, որ դքսուհին կրկնօրինակել է ամուսնու մոր՝ արքայադուստր Դիանայի հայտնի կերպարներից մեկը:

Նյութն ու ֆոտոշարքն ամբողջությամբ՝ Tert.am կայքում: