ԶՈւ-ում մահվան ընդհանուր դեպքերը նվազել են 17 տոկոսով, իսկ մահվան դեպքերը՝ 32 տոկոսով

1in.am լրատվականը հաղորդում է, որ ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2018թ. ընթացքում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝ պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա և 11 սպա:

63 զինծառայողներից 38-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 25-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:

Մասնավորապես՝

Զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝

7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով,

11-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով,

2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,

3-ը՝ հիվանդությունից,

1-ը՝ ականի պայթյունից,

1-ը՝ սպանության հետևանքով,

3-ը դժբախտ պատահարից,

6-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից,

2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով,

2-ը՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման հետևանքով:

Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 25 մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝

11-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից,

10-ը՝ հիվանդությունից,

4-ը՝ դժբախտ պատահարներից:

Առավել մանրամասն՝ 1in.am կայքում: