«Ի՞նչ են ուզում տղամարդիկ» սպասված կատակերգության թրեյլերն արդեն համացանցում է

Առաջին լրատվականը գրում է, որ արդեն համացանցում է հայտնվել «Ի՞նչ են ուզում տղամարդիկ» ռոմանտիկ կատակերգության թրեյլերը։ Այն 2000թ․ հանրահայտ «Ի՞նչ են ուզում կանայք» ֆիլմի (ֆիլմի գլխավոր դերակատարը Մել Գիպսոնն է) վերափոխումն է։ Հոլովակը հայտնվել է Movieclips Trailers-ի YouTube-ալիքում։

Ֆիլմի գլխավոր հերոսուհին անհաջողակ սպորտային գործակալ Էլի Դեյվիսն է, որը սկսում է լսել տղամարդկանց մտքերը այն բանից հետո, երբ երեկույթի ժամանակ գլխին հարված է ստանում։ Իր վերունակության շնորհիվ նա հաջողակ կարիերա է կառուցում։

Ավելի մանրամասն՝ 1in.am կայքում: