74-ամյա վանեցին ուրարտերեն է գրում, կարդում և խոսում.


« Առավոտ »  օրաթերթը, հղում անելով «Հուրիեթ Դեյլի Նյուզ»  թերթին, գրում, որ 74-ամյա վանեցի Մեհմեդ Քուշմանն աշխարհի ընդամենը այն 38 մարդկանցից է, որոնք կարող են գրել, կարդալ ու խոսել ուրարտերեն:

Նա 40 տարի պահակություն է արել Վանի նահանգում գտնվող Սարդուրիխինիլի ամրոցում: Այժմ էլ կամավոր է շարունակում պահակի գործը: Անհրաժեշտության դեպքում էքսկուրսավարի դեր է ստանձնում: Ասում է՝ ինքն իրեն է սովորել լեզուն, ապա նաև որդուն սովորեցրել: Քուշմանի ասելով, հայտնաբերված սեպագիր արձանագրությունները կողք-կողքի դնելով և ուսումնասիրելով պարզել է, որ ուրարտերենը 64 «տառ» ունի: Նրան Թուրքիայում պարբերաբար հրավիրում են ուրարտերենի հարցով գիտական սեմինարների: 

Առվել մանրամասն՝ arvot.am կայքում: