Եվրոպայում անոմալ առատ ձյուն է տեղում. կան 20-ից ավելի զոհեր (տեսանյութ)

tert.am-ը, վկայակոչելով ru.euronews.comլրատվականի հայտնած տեսեկությունները, գրում է, որ Եվրոպայում ավելացել է ձյան առատ տեղումների հետևանքով զոհերի թիվը՝ մանրամասնելով, որ ըստ օդերևութաբանների կանխատեսման՝ տեղումները կարող են ռեկորդ սահմանել:

Հայտնի է, որ այժմ զոհերի թիվը գերազանցում է երկու տասնյակը:

Եվրոպական մի շարք պետություններ, այդ թվում՝ Ավստրիան, Գերմանիան ու Հունաստանը պատուհասած տեղումները հասել են Բալկանյան թերակղզի: Մասնավորապես՝ Բոսնիա-Հերցեգովինայում դրանք դարձել են լուրջ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ՝ խլելով մի քանի հոգու կյանք:

Հարևան Սերբիայում ձյան առատ տեղումների հետևանքով արտակարգ դրություն է հայտարարվել:

Առավել մանրամասն՝ tert.am— կայքում: