Եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավարումը չի տրվելու ԲՀԿ-ին. որոշումներն անձամբ Փաշինյանն էկայացնում

«Հրապարակ» օրափերթի այսօրվա համարում կարդում ենք. «Ուրբաթ օրն ԱԺ դահլիճում տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, թե ովքեր են ղեկավարելու խորհրդարանական հանձնաժողովները, շատերի համար անսպասելի հայտարարվել է, որ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվելու ԲՀԿ-ին։

Մեզ նախապես ասացին, որ այն ղեկավարելու է Անուշ Բեղլոյանը՝ «Բիլայնի» նախկին խոսնակը, որը Միրզոյանի ջանքերով է հայտնվել խորհրդարանում։ Սակայն երեկ այլ անուն էր հնչում՝ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Արման Եղոյանի։ Մեզ հետ զրույցում վերջինս ասաց՝ դեռ քննարկման փուլում է հարցը։ Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցությունն անմասն է այս հարցերից՝ որոշումները կայացնում է Փաշինյանն անձամբ՝ պատգամավորների «քաստինգն» անող խմբի հետ։

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում կամ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: