Նարեկ Բաբայանը կնշանակվի Սյունիքի մարզպետ, իսկ Հունան Պողոսյանը՝ ՀՀ ոստիկանապետ.«Ժամանակ»

168.am լրատվակնը, հղում անելով «Ժամանակ» թերթին, գրում է, որը ըստ վերոնշյալ թերթի հավաստի տեղեկությունների՝ Սյունիքի մարզպետի տեղակալ, ՔՊ ան­դամ, Կապանի քաղաքապետի նախկին թեկնածու Նարեկ Բաբայանը կնշանակվի Սյունիքի մարզպետ:

Հիշեցնենք, որ Նա­րեկ Բաբայանը Կապանի քաղա­քապետի ընտրություններում առաջադրվել էր «Իմ քայլը» դաշինքից, սակայն, չստանալով բավարար ձայներ, պարտվել էր:

Մեզ հետ զրույցում ինքը՝ Բաբա­յանը, նշեց, որ նման առաջարկ այս պահին չի ստացել և այդ մասին խոսել չի կարող:

Մեր տե­ղեկություններով՝ փոփոխու­թյունների համատեքստում, Սյունիքի ներկայիս մարզպետ Հունան Պողոսյանը նշանակվե­լու է ՀՀ  ոստիկանապետ Վալերի Օսիպյանի փոխարեն:

Շարունակությունը՝ 168.am կայքում: