ԱԺ-ն ընտրեց փոխնախագահներին. ընդդիմությունից 108 կողմ ձայնով ընտրվեց ԲՀԿ-ի թեկնածուն

Tert.am գրում է, որ ընդդիմադիր խմբակցությունից ԱԺ փոխնախագահ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Վահե Էնֆիաջյանը: ԱԺ նախագահի տեղակալներ են ընտրվել նաև Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը:

ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ներկայացնելով  քվեարկության արդյունքները, նշեց, որ Վահե Էնֆիաջյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 108 պատգամավոր:

Ըստ նրա՝ քվեարկությանը մասնակցել է 130 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 3 քվե:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 19  պատգամավոր:

Առավել մանրամասն՝ Tert.am կյքում: