Տնտեսական փոփոխություները պետք է տեղի ունենան բոլոր քաղաքացիների մասնակցությամբ. Նիկոլ Փաշինյան

Ինչպես գրում է 1in.am լրատվակն կայքը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Հայաստանի տնտեսության մեջ դրական փոփոխությունների արդյունքը տեսանելի կլինի այն ժամանակ, երբ կարձանագրվի քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունների առանցքային կարևորությունը և դա կկիրառվի տնտեսության մեջ: ՀՀ վարչապետը կարևորում է նաև քաղաքացիների մասնակցությունը երկրում տնտեսական փոփոխությունների գործընթացին:  Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ:

«Տնտեսության փոփոխությունները պետք է տեղի ունենան բոլոր քաղաքացիների մասնակցությամբ: Չի կարող լինել մի իրավիճակ, երբ իր տանը բազմոցին պառկած անձը սպասի, թե իր կյանքը երբ է փոխվելու: Այդ պայմաններում նրա կյանքը չի փոխվելու, կփոխվի այն ժամանակ, երբ կառավարությունն իր անելիքն անի, իսկ բազմոցին պառկած մեր հայրենակիցն անի իր անելիքը: Մենք Գյումրիից վեր կացանք, քայլելով եկանք Երևան: Երբ մարդիկ որոշեցին, որ իրենց քայլն են անում, տեղի ունեցավ փոփոխությունը: Հիմա հին տնտեսական համակարգից գնում ենք նոր տնտեսական համակարգի: Եթե քաղաքացիները մեզ հետ քայլեն, ապա այդ ժամանակ էլ արդյունքը կերևա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ այսօր սոցիալական նպաստներ ստացողներ կան, ովքեր ամիսը 1 մլն դրամի, 800 հազար դրամի վարկ են փակում: Այս իրականությունը պետք է փոխել:

Առավել մանրմասն՝ 1in.am կայքում: