2018-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը ԶԼՄ-ներից ստացել է աննախադեպ թվով գրավոր հարցում․ Էդուարդ Աղաջանյան

Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի գիտություն, տեղեկացնում եմ, որ 2018 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը զանգվածային լրատվության միջոցներից ստացել է նախորդ տարիների համեմատ աննախադեպ թվով գրավոր հարցում՝ շուրջ 130, որից անպատասխան է մնացել ընդամենը 2-ը: Հարցումների թիվը նախորդ տարիների համեմատ գրեթե կրկնապատկվել է: Ընդ որում, նշված թվի մեջ ներառված չէ բանավոր հարցումների թիվը, որոնք ևս շատ են եղել: Ի համեմատություն նշեմ, որ ՀՀ կառավարության աշխատակազմը 2016 թվականին ԶԼՄ-ներից ստացել է 71 հարցում, որից պատասխանվել է հինգ տասնյակին: 2017-ին ստացվել է 85 հարցում, պատասխանվել է 59-ին: 
Հաշվի առնելով հետհեղափոխական շրջանը՝ վարչապետի աշխատակազմում կարող էին նկատվել որոշակի թերություններ, որոնք առաջիկայում նվազագույնի կհասցվեն, քանի որ մենք որդեգրել ենք առավելագույնը թափանցիկ կառավարման և հաշվետվողականության քաղաքականություն»:

Էդուարդ Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից: