Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետ ընտրվելու առթիվ

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկություն է հայտնում իրանական IRNA գործակալությունը:

Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ վարչապետի պաշտոնում Փաշինյանի նշանակումը կնպաստի երկու երկրների երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերում հարաբերությունների խորացմանը:

Առավել մանրամասն՝ armenpress.am կայքում: