«Ժողովուրդ».Աղմկահարույց գործերը՝ պատուհաս. դատավորը հրաժարվել է քննել Սերժ Սարգսյանի եղբոր գործը

1in.am լրատվականը, հղում անելով «Ժողովուրդ» օրաթերթին, գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատավորներից մի քանիսը հրաժարվել են քննել աղմկահարույց գործերով անցնող նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելուց հետո կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը:

Նախկինում մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար, իսկ այժմ մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկման գործով երկու դատավոր է փոխվել. Նելլի Բաղդասարյանը և Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ են հայտնել, և այդ գործը բաժին է հասել Արտուշ Գաբրիելյանին:

Առավել մանրամասն՝ 1in.am կայքում կամ թերթի այսօրվա համարում: