ԱԺ-ն ընտրում է 11 մշտական հանձնաժողովների նախագահներին

yerkirmedia.am -ը տեղեկացնում է, որ երեկ ՀՀ ազգային ժողովն ընդունեց 11 մշտական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Նախագիծն ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության կողմից նախապես արված որոշակի փոփոխություններով: Նախագծին կողմ քվեարկեց 96, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր:

«Իմ քայլը» խմբակցությունը որոշակի փոփոխություններ է կատարել նախագծում: Տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովի անունն առաջարկում ենք փոխել` հաշվի առնելով «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների առաջարկները:  Հանձնաժողովը կկոչվի Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողով»,-քվեարկությունից առաջ ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

3 խմբակցություններն առաջադրեցին մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: «Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8,  «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը 1 հանձնաժողովում:

«Իմ քայլը» խմբակցություն

Նարեկ Զեյնալյան— առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ առողջապահություն, մայրություն, մանկություն, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ժողովրդագրություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (12 անդամ),

Ռուբեն Ռուբինյան— արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ միջազգային հարաբերություններ, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպությունների հետ կապեր, միջխորհրդարանական համաձայնագրեր եւ կապեր, խորհրդարանական բարեկամական խմբեր եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (14 անդամ),

Մխիթար Հայրապետյան— գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ գիտություն, կրթություն, մշակույթ, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (12 անդամ):

Առավել մանրամասն՝ yerkirmedia.am կայքում: