Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երրորդ գանգատը կներկայացնեն ՄԻԵԴ

armtimes.com լրատվական կայքից տեղեկանում ենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը։ Մինչ նիստի մեկնարկը Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն ասել է, որ առաջիկայում պատրաստվում են երրորդ գանգատը ներկայացնել ՄԻԵԴ:

Նա չի բացառել, որ ՄԻԵԴ կդիմեն Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածի հիմքով: Ըստ այդ հոդվածի՝ կոնվենցիայով սահմանված իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կիրառվում որևէ այլ նպատակով, բացի այն, ինչի համար դրանք նախատեսված են: Այլ կերպ ասած՝ պաշտպանները ՄԻԵԴ-ում կներկայացնեն Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու հարցը:

«Միջազգային մի շարք կառույցների կողմից քաղբանտարկյալի վերաբերյալ տված սահմանումները վերաբերվում են նաև պարոն Քոչարանին»,- ասել է Արամ Օրբելյանը: 

առավել մանրամասն՝ armtimes.com    կայքում: