Թալանել են Հյուսիսային պողոտայի 8 հասցեում գործող «Օքթոբեր»-ը

mamul.am լրատվականի հաղորդմամբ՝ հունվարի 15-ի գիշերը 04:30 սահմաններում երեք անհայտ անձինք (տեսանյութում երեք երիտասարդներ են` անձը դեռևս չբացահայտված) կոտրելով «Օքթոբեր»-ի դուռը գողացել են համակարգիչ, դրամարկղի ապարատ և կանխիկ գումար:

Տեսանյութում երևում է, որ մինչ «Օքթոբեր»-ի թալանը այս անձինք փորձում են կոտրել հարևանությամբ գործող «Սիննըբոն» խանութ-սրճարանի դուռը, սակայն ապարդյուն:

Առավել մանրամասն՝ mamul.am կայքում: