Վաղվանից սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում 5-6, այնուհետև՝ 8-10 աստիճանով. սպասվում է ձյուն

Tert.am լրատվականը հաղորդում է, որ Հանրապետության տարածքում` հունվարի 16-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում, 18-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 16-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը կնվազի 5-6, 18-19-ի գիշերները՝ 8-10 աստիճանով:

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում: