Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ. Արմեն Սարգսյանն այցելել է Աբու Դաբիի Լուվր

asekose.am -ը գրում է, որ Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարան, որը գործում է 2017 թվականից: Հանրապետության նախագահը տիկնոջ հետ շրջել է թանգարանի տասներկու ցուցասրահներում, որտեղ ներկայացված է համաշխարհային արվեստի զարգացման պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, դիտել ցուցանմուշները և արվեստի գործերը: 

Թանգարանի ցուցադրություններում ներկայացված են նաև ստեղծագործություններ՝ փոխառնված Ֆրանսիայի հայտնի մշակութային կենտրոններից, ինչպիսիք են` Լուվրը, Ժորժ Պոմպիդու կենտրոնը, Վերսալը, Ռոդենի թանգարանը, Ֆրանսիայի ազգային գրադարանը։ Թանգարանում շրջայցից հետո նախագահը լրագրողների հետ զրույցում նշել է, որ փայլուն տպավորություններ ունի` Աբու Դաբիի Լուվրն առանձնահատուկ թանգարան է։

Առավել մանրամասն՝ asekose.am կայքում: