Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծով՝ ՀՀ-ում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցները կազատվեն ԱԱՀ-ից

168.am լրատվականը, անդրադառնալով այսօր կայցած ՀՀ կառավարության նիստին, գրում է, որ Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Բնապահպանության նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց, որ նախագծով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի ավելացված արժեքի հարկից:

«Ներկայացված օրենքի նախագծով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաև էներգետիկ կախվածության նվազեցման համար»,- ասաց Ղափլանյանը։
Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Առավել մանրամասն՝ 168.am կայքում: