«Հայանտառ»-ի աշխատակիցների մասնակցությամբ կոռուցպիոն բնույթի հանցագործություն է բացահայտվել ԱԱԾ-ի կողմից

armenpress.am լրատվականը գրում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել և կանխվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն, որում ներգրավված է եղել նաև ՀՀ ոստիկանության մարզային վարչության աշխատակից:

Ինչպես  լրատվականին տեղեկացրել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ Ստեփանավանի անտառտնտեսության անտառապետ Ն.Թ-ն, նախնական համաձայնության գալով նույն անտառ տնտեսության տնօրենի հետ, կազմակերպել է ապօրինի ծառահատում, փայտանյութի դուրս բերում և վաճառք, որի դիմաց ՀՀ տարբեր քաղաքացիներից 2018թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին պահանջել և ստացել է ավելի քան 300 հազար ՀՀ դրամ կաշառք: 

Շարունակությունը՝ armenpress.am կայքում;