Երեք բանից ազատվել կարողանալու դեպքում իրավիճակը կարող ենք լիարժեք փոխել. Նիկոլ Փաշինյան

1in.am լրատվականը, անդրադառնալով Կառավարության նիստում
բուռն քննարկման առարկա դարձած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» որոշման նախագիծին, գրում է, որ այս նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը։

Քննարկման ընթացքում Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ՊԵԿ նախագան Դավիթ Անանյանը իրենց դիտարկումները և բացասական գնահատականը ներկայացրեցին նախագծի շուրջ: Անանյանն ասաց, որ 2019 թվականը բյուջետային մուտքերի համար ռիսկային տարի է, և առաջարկեց մեկ տարի հետաձգել նախագծի ընդունումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հետևանքներին, ասաց, որ ետ են բերելու այն գումարը, որն այսօր կորցնում են:

«Ակնհայտ է, որ մենք շահագրգռված ենք, որ էլեկտրոմոբիլները շատանան, և այս նախագծով դա ցույց ենք տալիս: Սա դեռ պետք է քննարկման մի քանի փուլ անցնի, ինչի արդյունքում կառավարությունը կարող է ետ կանչել այս նախագիծը: Մինչև մարդիկ գլխի ընկնեն, թե ինչ օրենք է ընդունվել, երկու տարի կանցնի»,- ասաց նա և կարևորեց նման քննարկումները:

Առավել մանրամասն՝ 1in.am կայքում: