Անդրանիկ Մանուկյանը դատի է տալու Արման Բաբաջանյանին. «Պատգամավոր կոչվածը պետք է պատասխան տա»

Ուկրաինայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին այն բանի համար, որ ԱԺ ամբիոնից իր հասցեին հայտարարություննր է հնչեցրել:

Այս մասին գրել է  lurer.com-ը: Լրատվականի հետ զրույցում  Անդրանիկ Մանուկյանը  զրպարտանք է որակել իր հասցեին հնչեցված արտահայտությունները. «Ես արդեն պայմանավորվածություն ունեմ հեղինակավոր իրավաբանական ընկերության հետ և պատրաստվում եմ դատական գործընթաց սկսել այդ պատգամավորի դեմ…

Պատասխանելով Արման Բաբաջանյանի հայտարարությանը, թե Անդրանիկ Մանուկյանի դեսպան եղած ժամանակ վատացել են հայ-ուկրաինական հարաբերությունները, նախկին դեսպանը հակադարձեց. «Իմ օրոք հայ-ուկրաինական հարաբերությունները ամենևին չեն վատացել, դրանք վատացան այն ժամանակ, երբ 2014թ. մարտի 27-ին ՀՀ-ն դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող և Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձևին: Դրանից հետո Ադրբեջանը մեծ ռեսուրսներով հրահրում էր ուկրաինական մամուլը, որպեսզի հայերին դարձնեն դավաճան և վտարեներկրից: Ինձանից շուրջ մեկ ամիս մեծ ջանքեր պահանջվեցին այդ հարցերը կարգավորելու համար և ամենակարևորը որևէ հայ չտուժեց: Դրանք զուտ պետական հարաբերություններ են: Կարո՞ղ է այդ պատգամավոր կոչվածը կանխեց այդ գործընթացները»,- նշել է Մանուկյանը:

Առավել մանրամասն՝ lurer.com կայքում: