ԱԻՆ-ը հաղորդում է թարմ տվյալներ ՀՀ ճանապարհներին տիրող իրավիճակի մասին

Արտակարգ իրավիճակների նախարարության ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ ԱԻՆ-ը հաղորդում է ՀՀ ճանապարհներին տիրող իրավիճակի մասին վերջին տվյալները: Գրառման մեջ մասնավորապես ասված է.

Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:
Սյունիքի մարզի Քաջարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Թալին, Աշտարակ քաղաքներում, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու մարզերում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Առավել մանրամասն՝ Ministry of Emergency Situations RA  էջում: