Հիտլերն ու իր կինը երբեք սեռական հարաբերություն չեն ունեցել. Եվա Բրաունի կենսագիր

Tert.am լրատվականը գրում է, որ Երրորդ ռեյխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերն ու նրա կինը՝ Եվա Բրաունը, երբևէ սեռական հարաբերություն չեն ունեցել, նման պնդում է առաջ քաշել Բրաունի կենսագիր Թոմաս Լունդմարկը, գրում է Daily Mail-ը:

Դրա պատճառը կարող էր լինել Մայեր-Ռոկիտանսկի-Կյուստեր-Հաուզերի (ՄՌԿՀ) համախտանիշը, որի դեպքում նորածնի մոտ վերարտադրողական համակարգը զարգանում է թերի կամ խախտումներով, ինչն ապագայում սարսափելի հիվանդագին կամ գրեթե անհնարին է դարձնում կնոջ մոտ սեռական ակտը: 

Լունդմարկն առաջին անգամ Եվա Բրաունի նման խնդրի մասին լսել է վերջինիս գինեկոլոգի որդուց, որը հիշել է նրա՝ մշտական ուժեղ ցավերի վերաբերյալ գանգատների մասին խոսակցություններն ընտանիքում: Ավելի ուշ Լունդմարկն այդ մասին խոսել է որոշ մասնագետների հետ, որոնք էլ միանգամից կասկածել են Մայեր-Ռոկիտանսկի-Կյուստեր-Հաուզերի համախտանիշի մասին: Հետագայում հեղինակը նման տեղեկության է հանդիպել նաև այլ աղբյուրներում: 

Շարունակությունը՝ Tert.am կայքում: