Քաղաքապետարանը mankapartez.yerevan.am կայքում կիրականացնի մանկապարտեզներում առցանց հերթագրում

armenpress.am լրատվական կայքը տեղեկացնում է, որ Երևանի մի շարք մանկապարտեզներում այս օրերին նորոգվում ու կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները՝ նոր խմբերի երեխաներին դիմավորելու համար: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից թերթին տեղեկացրել են, որ Երևանի թիվ 15, 59 և 60 մանկապարտեզներում նախապատրաստական աշխատանքներին ու փոքրիկների համար ստեղծվող պայմաններին ծանոթացել է Երևանի քաղաքապետի տեղակալՏիգրան Վիրաբյանը:

«Երևանում եղած առաջնային խնդիրներից է նաև մանկապարտեզների հերթագրումը, թիվըմոտ 8000-ի է հասնում: Ցավոք սրտի, երկար տարիներ մարդիկ հերթագրվում էին ու չէինկարողանում իրենց երեխաներին մանկապարտեզ ուղարկել, որպեսզի ստանանհամապատասխան կրթություն: Քաղաքապետի կողմից շատ հստակ հանձնարարական կարդրված. գտնել ճանապարհներ լուծելու այդ խնդիրը»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:

Քաղաքապետարանից հայտնել են նաև, որ հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար առավել հասանելի դարձնելու նպատակով էլ շուտով Երևանի քաղաքապետարանը կգործարկվի mankapartez.yerevan.am կայքը: Իրենց երեխաների հերթին սպասող ծնողներն այսուհետ անձամբ կհետևեն համակարգի աշխատանքի ողջ ընթացքին:

Շարունակությունը՝ armenpress.am կայքում: