Ընտրվեցին Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողովների նախագահները

Aysor.am-ը գրում է, որ Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրված բոլոր թեկնածուներն էլ այսօր ընտրվեցին, քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: Ընտրություններին մասնակցել է 129 պատգամավոր: Այսպես, ըստ քվեարկության արդյունքների՝ Նարեկ Զեյնալյանը ընտրվեց Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Նրա օգտին քվեարկել էր 112 պատգամավոր: Դեմ էին 16-ը:  Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Նրա օգտին քվեարկել է 117 պատգամավոր: Դեմ են եղել 12 պատգամավոր: Մխիթար Հայրապետյանը՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Նրա օգտին քվեարկել է 116 պատգամավոր: Դեմ է եղել 1 պատգամավոր: Արման Եղոյանը՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Նրա օգտին կողմ էր քվեարկել 108 պատգամավոր: Դեմ էին 17-ը: 4 քվեաթերթիկ համարվել է անվավեր:

Շարունակությունը՝ Aysor.am կայքում: