ՀՀԿ-ն սկսում է ակտիվանալ. Սերժ Սարգսյանն այսօր Մելիք Ադամյանում նիստ է գումարելու

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այսօր՝ հունվարի 18-ին, ժամը 18:00-ին Գործադիր մարմնի նիստ է անցկացնելու: Նիստը վարելու է անձամբ Սերժ Սարգսյանը:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցել է ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

Թադևոսյանի փոխանցմամբ՝ նիստի օրակարգը ձևավորվում է տեղում: Սա ՀՀԿ-ի 2019 թվականի առաջին ԳՄ նիստն է:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: