Նախագահ Արմեն Սարգսյանը նախարարների նշանակման հրամանագրեր է ստորագրել

Ինչպես «Արմենպրես»-ին են տեղեկացրել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր նախարարներ նշանակելու և վերանշանակելու մասին:

Ըստ նախագահի հրամանագրերի՝ Զոհրաբ Մնացականյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում, Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում, Արայիկ Հարությունյանը՝ կրթության և գիտության նախարարի պաշտոնում, Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնում, Էրիկ Գրիգորյանը՝ բնապահպանության նախարարի պաշտոնում, Ֆելիքս Ցոլակյանը՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում, Հակոբ Արշակյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում ․․․

Շարունակությունը՝ armenpress.am կայքում։