Բրեդ Փիթի նոր ընկերուհին և նախկին կինը՝ Անջելինա Ջոլին, բարդ հարաբերությունների մեջ են

tert.am-ը գրում է, որ Հոլիվուդյան գերաստղ Բրեդ Փիթն արդեն մեկ ամիս հանդիպում է հայտնի դերասանուհի Շառլիզ Թերոնի հետ, սակայն, ինչպես պարզվում է, աստղային շիկահերը բարդ փոխհարաբերություններ ունի Փիթի նախկին կնոջ՝ դերասանուհի, պրոդյուսեր Անջելինա Ջոլիի հետ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Թերոնի և Ջոլիի հակակրանքն ունի մի քանի տարվա պատմություն ու կապված է ֆիլմերում դերեր ստանալու հետ:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կանայք իրար ուղղակի տանել չեն կարողանում: Հայտնի է, որ դերասանուհիների միջև թեժ պայքար է ընթացել տարբեր ֆիլմերում առաջարկված դերերի համար:

Առավել մանրամասն՝ tert.am- կայքում: