Միացյալ Թագավորությունը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Միացյալ Թագավորությունը հունվարի 18-ին վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

«Ուրախությամբ հայտարարում եմ, որ Միացյալ Թագավորությունը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,-գրել է դեսպանը «Թվիթեր» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:

Առավել մանրամասն՝armenpress.am կայքում: