«Սովերեցրո՛ւ ինձ փոքրիկ քայլերի արվեստին»․Էքզյուպերիի անկրկնելի «Աղոթքը»

tarntercum.ru-ն ներկայացնում է Անտուան դե Սենտ-Էքզյուպերի
«Աղոթք» ՝ աղոթքի բույթ կրող ստեղծագործությունը։

Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրո՛ւ ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրո՛ւ ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն: Սովորեցրո՛ւ ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: 

Նվիրի՛ր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա  երկրորդ հերթին: Խնդրում եմ  քեզանից չափավորություն  և զսպվածություն, որպեսզի իմ  կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ  կարողանամ  ծրագրել  իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ

տեսնել  բարձունքներն  ու հեռուները:

Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո՛չ անցյալի, և ո՛չ էլ ապագայի մասին երազանքները:  Օգնիր ինձ լինել  այստեղ և հիմա,  ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը: Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն,  որ դժվարությունները,  ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու  հասունանում: Հիշեցրու ինձ,  որ հաճախ սիրտը  վիճում է  բանականության  հետ: Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին  ինձ մոտ,  ով քաջություն կունենա  ասել ինձ  ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

 Շարունակությունը՝ tarntercum.ru կայքում։