Այսօր Հենրիկ Մխիթարյանի 30 ամյակն է. «Զինագործների» յուրահատուկ շնորհավորանքը

armtimes.com-ը գրում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան օրը: Այսօր՝ հունվարի 21-ին, նա դառնում է 30 տարեկան: «Զինագործները» շնորհավորել են հայ ֆուտբոլիստին:

«Հենրիխ Մխիթարյանն այսօր 30 տարեկան է դառնում: Հուսով ենք՝ լավ ծննդյան օր կունենաս: Անհամբերությամբ սպասում ենք քեզ խաղադաշտում»,- գրված է «Արսենալի» թվիթերում:

ՀՀ ընտրանու ավագին շնորհավորել է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարանը նշում է ծննդյան 30-ամյակը:

Ծնունդդ շնորհավո՛ր, Հենո՛»,- գրված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում:

Առավել մանրամասն՝ armtimes.com— կայքում: